ԱՀԿ-ն վարժանքներ է անցկացրել նոր համաճարակի սցենարով. RBC
copy image url

ԱՀԿ-ն վարժանքներ է անցկացրել նոր համաճարակի սցենարով. RBC

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 11:21 16-04-2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կազմակերպվել է փորձ, որի ժամանակ նրանք պատկերացրել են, թե ինչ կլինի, եթե նոր մահացու վիրուս սկսի տարածվել աշխարհում։

Ինչպես գրում է RBC-ն, փորձը հիմնված է եղել ենթադրյալ մահացու վիրուսի՝ «մամոնտային ծաղիկի» բռնկման վրա։

Ըստ սցենարի՝ համաճարակը սկսվել է, երբ հալվող սառույցում հայտնաբերվել են մամոնտի մնացորդներ։ Մնացորդներից գիտնականները վարակվել են, և վիրուսը սկսել է արագ տարածվել։

Երկօրյա վարժանքը ուղղված էր երեք շաբաթ տևող մտացածին համաճարակի կանխմանը։

Տարբեր երկրներ տարբեր կերպ են արձագանքել վարակին, որոշ երկրներ շատ արագ սահմանել են կարանտինային խիստ սահմանափակումներ և փակել են սահմանները՝ փորձելով կանխել վիրուսի տարածումը, իսկ մյուս երկրները որոշել են չկիրառել խիստ միջոցներ, պահել սահմանները բաց և սահմանափակվել են միայն մեղմ քայլերով։

Արդյունքում, քանի որ բոլոր երկրները միասնական չեն եղել, քաղաքական տարաձայնությունները խոչընդոտել են համատեղ պայքարին, և վիրուսի դեմ պայքարը ձախողվել է․ այն սկսել է ավելի արագ ու անվերահսկելի տարածվել։