ԱՄՆ-ն դադարեցրել է հետխորհրդային պետությունների ֆինանսավորումը. DW
copy image url

ԱՄՆ-ն դադարեցրել է հետխորհրդային պետությունների ֆինանսավորումը. DW

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 10:43 16-04-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է նախկին ԽՍՀՄ երկրների համար նախատեսված ժողովրդավարական նախագծերի դրամաշնորհները։

The Washington Free Beacon-ը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ից ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղարկել է 139 դրամաշնորհ՝ ընդհանուր 214 միլիոն դոլար արժողությամբ։

Այս ծրագրերն ուղղված էին, օրինակ, Ուզբեկստանում քաղաքացիական մասնակցության խթանմանը, Մոլդովայում լրատվամիջոցների կայունության ամրապնդմանը, Բելառուսում ապատեղեկատվության դեմ պայքարին, Հայաստանում՝ բնապահպանական խնդիրներին և այլն։

Նշվում է, որ այս ծրագրերը ֆինանսավորվում էին Պետդեպարտամենտի մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով բյուրոյի միջոցով։

Այժմ բյուրոն որոշել է, որ այս նախաձեռնությունների մեծ մասը կապված է «զանազանություն, հավասարություն և ներառականություն» գաղափարների հետ, որոնք չեն համապատասխանում վարչակազմի նոր առաջնահերթություններին ու չարդարացված ծախսեր են և պետք է դադարեցվեն։