Զախարովան ԵՄ-ն կոչել է եվրանացիստական. TASS
copy image url

Զախարովան ԵՄ-ն կոչել է եվրանացիստական. TASS

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 10:14 16-04-2025
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԵՄ-ն սպառնում է մերժել Սերբիայի՝ ԵՄ անդամ դառնալու գործընթացի մեկնարկը, եթե երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մասնակցի Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին:

Զախարովան այս գործընթացը անվանել է «եվրանացիզմ»։ Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Եթե դա այդպես է, ապա եվրանացիզմը վերադառնում է: 80 տարի առաջ ֆաշիստներն այն մարդկանց, ում համարում էին երկրորդ կարգի, այս կերպ ստիպում էին հրաժարվել իրենց հայրենիքից, ազգությունից և հավատից», – գրել է Զախարովան։

Նա այս մեկնաբանությունը թողել է Telegram ալիքում՝ արձագանքելով Telegraph-ի նյութին, որտեղ մեջբերվել էին եվրոպացի պաշտոնյաների խոսքերը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը ասել էր, որ ԵՄ–ին անդամակցել ցանկացող երկրների առաջնորդներին սպասվում են «հետևանքներ», եթե նրանք մասնակցեն Մոսկվայում անցկացվելիք շքերթին։

Ձեզ գուցե հետաքրքրի