Համասը մերժել է Իսրայելի առաջարկը, որը նախատեսում էր վեց շաբաթ տևողությամբ հրադադար։ Ըստ այդ առաջարկի՝ Համասը պետք է հրաժարվեր իր սպառազինությունից։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պաղեստինցի մի անանուն պաշտոնյա ասել է, որ այդ հրադադարը չէր ներառում պատերազմի ավարտի կամ իսրայելական զորքերը դուրսբերելու մասին պայմաններ, ինչը Համասի հիմնական պահանջներից է։
Փոխարենը առաջարկվում էր, որ Համասը ազատ արձակի իր մոտ պահվող ողջ մնացած պատանդների կեսին։
Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։