Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ
copy image url

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ավելին 3 օր առաջ - 23:30 15-04-2025
Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ, որի ընթացքում բևեռափայլը տեսանելի կլինի միջին լայնություններում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«DSCOVR արբանյակը արձանագրել է Արեգակից պսակային նյութի ժամանումը: DSCOVR-ը գտնվում է Լագրանժի կետում՝ մեր մոլորակի մակերևույթից մոտավորապես 1,500,000 կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև գծի վրա»,-գրել է նա: