Առաջիկա ժամերին կվերսկսվի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը
copy image url

Առաջիկա ժամերին կվերսկսվի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

Ներքին 2 տարի առաջ - 22:34 05-10-2022
Կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Եռակցումն ավարտվե՛ց:

«Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը միացվեց գործող խողովակաշարին:

Առաջիկա ժամերին, որոշ տեխնիկական աշխատանքների իրականացումից հետո, քայլ առ քայլ կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ: