Թրամփը ցուցադրել է իր արձանը գոլֆի ակումբում  
copy image url

Թրամփը ցուցադրել է իր արձանը գոլֆի ակումբում  

Մամուլ Արտաքին 4 օր առաջ - 17:50 15-04-2025
Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր արձանը Նյու Ջերսիում գտնվող սեփական գոլֆի ակումբում։

«Անհամաձայնության հուշարձան» անվանումը ստացած երկմետրանոց քանդակը նվիրել է Ներկայացուցիչների պալատի նախկին թեկնածու, գործարար Էնթոնի Կոնստանտինոն։Այս մասին հաղորդում է Izvestia-ն։

Քանդակը պատկերում է Թրամփին՝ բռունցքը բարձրացրած՝ կրկնելով Փենսիլվանիայի հանրահավաքի ժամանակ մահափորձից անմիջապես հետո արված հայտնի լուսանկարը։