HBO հեռուստաալիքը պաշտոնապես ներկայացրել է նոր «Հարի Փոթեր» սերիալի հիմնական դերասանական կազմը։
Սերիալի պրեմիերան նախատեսվում է 2027 թվականին, իսկ նկարահանումները կմեկնարկեն այս ամռանը։ Այս մասին գրում է USA Today-ը։
Նոր նախագծում Սևերուս Սնեյփի դերը կմարմնավորի Պապպա Էսիդյուին, Ալբուս Դամբլդորի կերպարը՝ Ջոն Լիթգոուն, Միներվա ՄակԳոնագալի դերը՝ Ջանեթ Մաքթիրը, Ռուբեյուս Հագրիդինը՝ Նիկ Ֆրոսթը, պրոֆեսոր Քուիրելինը՝ Լյուկ Թալոնը, իսկ Արգուս Ֆիլչինը՝ Փոլ Ուայթհաուսը։
Համացանցում արդեն հայտնվել է սերիալի առաջին կադրը, որտեղ պատկերված է Հարի Փոթերի և Սևերուս Սնեյփի հանդիպման տեսարանը։ Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում։