ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ կա՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Եվրամիությունն է կարևոր, թե Մոսկվայի շքերթը»։
Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանը կգնա Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի շքերթին։
«Չեմ կարող ասել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց,որ կարևոր է մայիսի 9-ի շքերթը։
«Ինձ թվում ա Մոսկվայի շքերթն ա կարևոր»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե երկուսն էլ կարևոր են մեր պետության համար, պետք է ընտրել և՛ Մոսկվան, և՛ ԵՄ-ն։
«Եթե չի կարող երկուսն էլ , խփեք՝ թող չգնա»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անկանխատեսելի մարդ է։
«Շատ դժվար է այդ հարցին պատասխանել, ինքը շատ անկանխատեսելի անձնավորություն է։ Մեկ տեսնում ես սենց ա խոսում, մեկ տենում ես նենց ա խոսում։ Չգիտեմ, էդ մարդուն դժվար ա հասկանալ»,- ասաց նա։
«Իր աթոռը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կախված է, թե Մոսկվայից որքան կճնշեն։
«Իր համար կարևոր է Թուրքիայի Հանրապետությունը․․․ չեմ կարող ասել, նայած, թե ինչքան կճնշեն իրեն։ Առանց ճնշելու էդ մարդը ոչինչ չի կարողանում անել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։