Տղամարդիկ և կանայք պետք է տարբեր նախաճաշեր ուտեն․ գիտնականներ
copy image url

Տղամարդիկ և կանայք պետք է տարբեր նախաճաշեր ուտեն․ գիտնականներ

Ավելին 4 օր առաջ - 22:26 15-04-2025
Վաթեռլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում նախաճաշին։

Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց նյութափոխանակությունը նախընտրում է ածխաջրերով հարուստ սնունդ, մինչդեռ կանանց օրգանիզմն ավելի լավ է արձագանքում ճարպերով հարուստ նախաճաշին։ Այս մասին գրում է CTV-ն։

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես են նույնիսկ փոքր թվացող որոշումները, օրինակ՝ նախաճաշի ընտրությունը, ազդում մեր ընդհանուր առողջության և էներգիայի մակարդակի վրա»,- նշում են մասնագետները։