Թուրքիան վերանորոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը. Hürriyet
copy image url

Թուրքիան վերանորոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը. Hürriyet

Մամուլ Արտաքին 4 օր առաջ - 11:17 15-04-2025
1500–ամյա Այա Սոֆիայի գլխավոր գմբեթը ենթարկվում է իր պատմության մեջ ամենահիմնավոր վերանորոգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։

Գմբեթը կդառնա ավելի դիմացկուն երկրաշարժերի նկատմամբ և կպահպանի իր պատմական տեսքը։ Այս մասին հաղորդում է Hürriyet-ը:

Նախարարը նշել է, որ իբր իրենք հոգ են տանում պատմության մասին և Այա Սոֆիան փոխանցում են ապագա սերունդներին։

Վերանորոգման աշխատանքները շարունակվում են՝ «առանց աղոթքներն ընդհատելու»։