Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը մերժվել է
copy image url

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը մերժվել է

Արտաքին 3 տարի առաջ - 16:52 09-11-2021

Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։ Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը վերածված է մզկիթի։ Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Կուսակցության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում այդ առնչությամբ գրառում է արել. «Նոյեմբերի 10-ին Այասոֆիայի մզկիթում Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգու համար մևլիդ-ի շերիֆ կարդալու մեր պահանջը մերժվել է։ Նշանակում է, որ Այասոֆիան բացվել է ոչ թե երկրպագության, այլ քաղաքականության համար»։

Նշենք, որ նոյեմբերի 10-ը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Նա մահացել է 1938 թվականին։ 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին 1935-ին Քեմալի կայացրած որոշումը։ Արդյունքում հիշյալ տաճարը վերաբացել է և գործում է որպես մզկիթ։