ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից Սուրբ Սոֆիայի մասին զեկույց է պահանջել
copy image url

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից Սուրբ Սոֆիայի մասին զեկույց է պահանջել

Արտաքին 3 տարի առաջ - 11:17 24-07-2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն Թուրքիայի իշխանություններից պահանջել է զեկույց ներկայացնել 2020 թ. մզկիթի կարգավիճակ ստացած՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Տաճարը թանգարան է դարձել 1934 թ. Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ: 1985 թվականից ի վեր տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Անկարան պետք է զեկույց ներկայացնի մինչ հաջորդ տարվա փետրվարի 1-ը, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել տաճարի կարգավիճակի վերափոխման հետևանքների վերաբերյալ: