ՊԵԿ ամենակարևոր՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, պարզվում է Հակոբյանի քավորն է։ Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն․ հայտնում է Հրապարակ օրաթերթը։
Օրաթերթը գրում է․ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Նրանք սկզբից մինչեւ վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին` Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։
Ըստ օրաթորթի մեկ այլ հոդվածի՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը` Սլավիկ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։ Վերջինս գնել է ճոճանակ և վարագույր։
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ` երեկոյան, իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Սակայն, Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին ավագանու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց, կարծես թե, ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի: ՔՊ-ականները, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ։
Օրաթերթը նաև գրում է. «Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը` «Մանախը», արդարացվել է դատարանում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սահմանադրական դատարանը վերսկսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը և տասն օրից ավելի է՝ գտնվում է խորհրդակցական սենյակում:
Օրերս Երևանում Ռուսական գրքի տան մոտ Հայաստանի և Ռուսաստանի դրոշների մոտ բարձրացվել է նաև ԵԱՏՄ դրոշը: Փաստի տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն է:
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ «Անմահ գունդ» ավանդական հուշ-երթ է կազմակերպվելու․ հայտնում է օրաթերթը։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։