Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սառեցնում է Հարվարդի համալսարանին տրամադրվող 2.2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհները և 60 միլիոն դոլարի պայմանագրերը, քանի որ համալսարանը հրաժարվել է կատարել վարչակազմի քաղաքական պահանջները։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ավելի վաղ Հարվարդի համալսարանը հայտարարել էր, որ չի համաձայնվում այդ պահանջների հետ։
Իսկ ֆինանսավորման սառեցմանն ի պատասխան՝ համալսարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․
«Եթե կառավարությունը հիմա հետ կանգնի այս համագործակցություններից, դա կարող է վնասել ոչ միայն միլիոնավոր մարդկանց առողջությանը և բարեկեցությանը, այլև մեր երկրի տնտեսական անվտանգությանը և կենսունակությանը»։