ԱՄՆ-ն Աֆղանստանում ավելի քան 7 միլիարդ դոլարի զինտեխնիկա է թողել. CNN
copy image url

ԱՄՆ-ն Աֆղանստանում ավելի քան 7 միլիարդ դոլարի զինտեխնիկա է թողել. CNN

Արտաքին 2 տարի առաջ - 11:43 28-04-2022
ԱՄՆ-ը Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում ավելի քան 7 միլիարդ դոլարի զինտեխնիկա է թողել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին։
Ըստ զեկույցի՝ 2005-2021 թվականներին ԱՄՆ-ը 18.6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է փոխանցել Աֆղանստանի կառավարությանը, իսկ 2021թ.-ի օգոստոսին, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, երկրում մնացել է 7.12 միլիարդ դոլարի տեխնիկա: Այժմ այն ​​անցել է «Թալիբան» շարժման ձեռքը, նշում է CNN-ը։
Հեռուստաընկերության տվյալներով, Աֆղանստանում մնացել են ամերիկյան ինքնաթիռներ, ռազմական մեքենաներ, զենք, զինամթերք, կապի միջոցներ և այլ տեխնիկա։ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտադիր չէ վերադառնալ Աֆղանստան՝ լքված գույքը տանելու կամ ոչնչացնելու համար, ասվում է զեկույցում։ Ընդ որում, սպառազինության մեծ մասը պահանջում է մշտական ​​սպասարկում, որն անհրաժեշտ է դրանց պիտանիության պահպանման համար: