Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի IV-րդ առաջնությունը։ Առաջնությանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Վերջինը ևս ներկա եղել հանդիպմանը և ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Երեկ Երեւանում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV-րդ առաջնությունը»։
Ուշագրավ է, որ դեսպանը կրել է ՀՀԿ-ի նախընտրական շարֆը՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։