Զելենսկին Թրամփին կոչ է արել այցելել Ուկրաինա. Independent
copy image url

Զելենսկին Թրամփին կոչ է արել այցելել Ուկրաինա. Independent

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 10:21 14-04-2025
Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այցելել Ուկրաինա և անձամբ տեսնել Վլադիմիր Պուտինի սկսած պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունները։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Independent լրատվական կայքը:

Այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ երկու ռուսական բալիստիկ հրթիռ հարվածել են Սումի քաղաքին՝ սպանելով 34 մարդ և վիրավորելով 117-ին։ Սա պատերազմի ամենաարյունալի հարձակումներից մեկն է եղել։

Զելենսկին պահանջել է միջազգային խիստ արձագանք այս հարձակմանը՝ հակառակ նրան, որ Թրամփը փորձում է արագ ավարտել պատերազմը։

Եվրամիության արտաքին գործերի նախարարները նախատեսում են այսօր հանդիպել Լյուքսեմբուրգում՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները։

Հանդիպման նախօրեին Զելենսկին CBS-ին տված հարցազրույցում ասել է․ «Խնդրում եմ՝ մինչև որևէ որոշում կայացնելը կամ բանակցություններ սկսելն անձամբ եկեք ու տեսեք մարդկանց, խաղաղ բնակիչներին, զինվորներին, հիվանդանոցները, եկեղեցիները, զոհված կամ վիրավոր երեխաներին»։