Զելենսկին այցելել է ուկրաինա-բելառուսական սահման
copy image url

Զելենսկին այցելել է ուկրաինա-բելառուսական սահման

Արտաքին 8 ամիս առաջ - 20:18 30-07-2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Վոլինի մարզ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած տեսանյութի համաձայն՝ Զելենսկին ծանոթացել է պետական սահմանի երկայնքով գտնվող պաշտպանական ամրությունների շինարարության ընթացքին։

«Մեր կողմից ուժեղ պաշտպանություն կա և՛ կադրային, և՛ պաշտպանական գծում։ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից բոլոր շրջաններում ավելացվել է նաև սահմանապահների թիվը։ Եվ մենք շարունակում ենք ամրապնդել դա»,- ասել է Զելենսկին։