YouTube-ը սահմանափակում է կարճ տեսանյութերի անվերջ դիտումը. TechCrunch 
copy image url

YouTube-ը սահմանափակում է կարճ տեսանյութերի անվերջ դիտումը. TechCrunch 

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 09:50 14-04-2025
YouTube-ը ներկայացրել է նոր գործիք, որի միջոցով օգտատերերը կկարողանան սահմանել օրական ժամանակային սահմանափակում շորթեր՝ կարճ տեսանյութեր դիտելու համար։ Այս նախաձեռնությունը միտված է պայքարելու շորթերի անվերջ հոսքի և ժամանակի ոչ արդյունավետ օգտագործման դեմ։ Այս մասին գրում է TechCrunch-ը։

Ժամաչափի կողմից սահմանված ժամանակը լրանալուն պես օգտատերը այլևս չի կարողանա շարունակել դիտել շորթեր մինչև հաջորդ օրը։

Սակայն մեկ բացառություն դեռ մնում է՝ եթե օգտատերը ստանա կոնկրետ տեսանյութի հղում, նա կկարողանա դիտել միայն այդ կոնտենտը՝ շրջանցելով ընդհանուր սահմանափակումը։

Այս քայլը դիտվում է որպես YouTube-ի փորձ՝ օգնելու օգտատերերին վերահսկել իրենց էկրանային ժամանակը և խուսափել թվային կախվածությունից։