Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը սոցցանցերում կիսվել է իր թաղման արարողության վերաբերյալ իր ցանկությունների մանրամասներով՝ նշելով, որ այն պետք է տևի առնվազն մեկ շաբաթ։
Նրա խոսքով՝ ամեն օր պետք է անցկացվի 10-ժամյա հիշատակի արարողություն, որպեսզի մարդիկ կարողանան ազատ արտահայտվել՝ առանց ժամանակի սահմանափակման։ Այս մասին գրում է Legit-ը։
Ուեսթը նաև հայտարարել է, որ ցանկանում է, որ իր մարմինը պահպանեն հատուկ քիմիական նյութերի միջոցով՝ չնեխելու նպատակով, որից հետո մարմինը պետք է դրվի իր մոր տանը, որ մարդիկ կարողանան այցելել իրեն։
Նա առաջարկել է նույնիսկ մուտքի վճար սահմանել այցելուների համար՝ ընդգծելով, որ հավաքված միջոցները պետք է օգտագործվեն շրջակա թաղամասերի բարելավման համար։
«Իմ հուղարկավորությունը պետք է չունենա սահմաններ։ Թող բոլորն այցելեն, խոսեն ու միաժամանակ աջակցեն համայնքին», – գրել է Ուեսթը։