Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կառավարությունը ուրբաթ օրը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ երկրի քաղաքականությունից կհանվի խիստ կապիտալային և արժութային վերահսկողությունը։ Այս ռիսկային որոշումը հնարավոր է դարձել շնորհիվ Միջազգային արժութային հիմնադրամի (IMF) նոր վարկային փաթեթի։ Այս մասին գրում է ABC news-ը։
Ֆինանսների նախարար Լուիս Կապուտոն իր ելույթում ասաց, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը այս շաբաթ հաստատել է 20 միլիարդ դոլարի վարկային փաթեթը։ Այս աջակցությունը կօգնի լրացնել Արգենտինայի նվազող արժութային պաշարները։
«Այս համաձայնագրի շնորհիվ մենք երկուշաբթի օրվանից կվերացնենք փոխարժեքի վերահսկողությունը, որը խոչընդոտում էր տնտեսության նորմալ աշխատանքին»,- ասաց Կապուտոն Բուենոս Այրեսում։ «Այժմ նախկին ներդրումները կսկսեն գալ Արգենտինա՝ մեզ զարգմացման նոր փուլ տանելու համար»։
Կապիտալի վերահսկողությունը, որին տեղացիները կոչում են «el cepo» (թակարդ), կանոնակարգերի խումբ է, որը օգնում է կայուն պահել պեսոյի փոխարժեքը և կանխել փողերի արտահոսքը երկրից։