ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության փաստաթղթերի վերջին խմբաքանակը։ Այս մասին գրում է ABC-ին։
Գաղտնազերծված նյութերի վերջին խմբաքանակը հրապարակելու որոշումը, որը վերաբերում է 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը, նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հունվարին էր կայացրել։ Նա նշել էր, որ որ Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ նյութերը նույնպես հասանելի կլինեն հանրությանը։
Ընդհանուր առմամբ գաղտնազերծվել է մոտ 80 հազար էջ։ «Դուք ստիպված կլինեք շատ կարդալ»,- մեկնաբանել է Թրամփը։
Փաստաթղթերը հասանելի են ԱՄՆ արխիվի պաշտոնական կայքում: