ԱՄՆ-ում փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի․ ABC

Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:33 06-04-2025
Չորեքշաբթի օրվանից Միացյալ Նահանգներում փոթորիկների, ջրհեղեղների և տորնադոների զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է ABC-ն:

CNN-ն ավելի վաղ հաղորդել էր ընդհանուր 7 մահվան մասին Թենեսիում, Միսսուրիում և Ինդիանայում:

«Առնվազն 12 մարդ է մահացել չորեքշաբթի օրվանից անբարենպաստ եղանակի հետևանքով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ABC-ն, Կենտուկի նահանգում 9-ամյա տղան դարձել է աղետի զոհ, նաև Արկանզաս նահանգում վատ եղանակի պատճառով մահացել է 5-ամյա երեխա։ Բացի այդ, մի քանի մարդ է զոհվել հարավարևմտյան Թենեսիում տորնադոյի հետևանքով։