ՌԴ-ում առաջարկում են հյուրանոցներում չսպասարկել չամուսնացած զույգերին. Regions
copy image url

ՌԴ-ում առաջարկում են հյուրանոցներում չսպասարկել չամուսնացած զույգերին. Regions

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:15 12-04-2025
Ռուսաստանի Ուղղափառ դրոշակիրների միությունը դիմել է Պետդումային առաջարկով՝ սահմանելու նոր կարգավորում, ըստ որի՝ հյուրանոցներում երկու անձի համար նախատեսված սենյակներում կարող են բնակվել միայն նրանք, ովքեր ներկայացնում են ամուսնության վկայական կամ ունեն ամուսնության կնիք անձնագրում։

Այս մասին գրում է Regions-ը։

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ այդ սահմանափակումը կնպաստի «բարոյականության բարձրացմանը» և կկանխի անցանկալի հղիությունները, ընտանեկան բռնությունը և դավաճանությունները։