Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը անցել են կիսաեզրափակիչ
copy image url

Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը անցել են կիսաեզրափակիչ

Սպորտ 1 շաբաթ առաջ - 16:50 11-04-2025
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին և դուրս եկել կիսաերզափակիչ:

Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտել է մոլդովացի ըմբիշի հետ՝ 7:2 հաշվով հաղթելով նրան: Ամոյանը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար: Կիսաեզրափակչում նա կհանդիպի Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանին։