Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն. նրա մրցակիցը թուրք է եղել
copy image url

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն. նրա մրցակիցը թուրք է եղել

Ներքին 3 տարի առաջ - 23:09 02-04-2022
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ Յունուս Էմրե Բասարին։

Մալխաս Ամոյանը պայքարի մեջ էր մտել ապրիլի 1-ին՝ որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ էր տարել լիտվացի Մանտաս Սինկեվիչիուսի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանը 5։1 հաշվով պարտության է մատնել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվատին։ Քառորդ եզրափակչում ծանր պայքարում Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի ըմբիշ Սանան Սուլեյմանովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանը կրկին 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

Վճռորոշ գոտեմարտում Մալխաս Ամոյանի մրցակիցը Եվրոպայի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բասարն էր, որին Ամոյանը պարտության մատնեց 4։3 հաշվով՝ առաջին անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Եվոպայի 2021 թ․առաջնությունում Մալխաս Ամոյանն արծաթե մեդալակիր էր դարձել 72 կգ քաշային կարգում։ Նույն քաշում Ամոյանը 2021 թ. նաև աշխարհի չեմպիոն էր դարձել։