Հարավային Աֆրիկան, Մալայզիան և Կոլումբիան արգելել են Իսրայելին զենք տեղափոխել իրենց նավահանգիստներով. IRNA
copy image url

Հարավային Աֆրիկան, Մալայզիան և Կոլումբիան արգելել են Իսրայելին զենք տեղափոխել իրենց նավահանգիստներով. IRNA

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 15:20 01-03-2025
Հարավային Աֆրիկայի, Մալայզիայի և Կոլումբիայի ղեկավարները հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց նավահանգիստներ մուտք գործել այն նավերին, որոնք զենք են տեղափոխում Իսրայել. հաղորդում է իրանական պետական IRNA լրատվականը:

ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն համատեղ հոդված են հրապարակել Foreign Policy ամսագրում, որտեղ կոչ են արել դադարեցնել Իսրայելի անպատժելիությունը միջազգային օրենքների խախտման համար։

Երեք երկրների ղեկավարները ընդգծել են, որ կխոչընդոտեն Իսրայելին ռազմական տեխնիկայի մատակարարումները, եթե դա հանգեցնի միջազգային մարդասիրական իրավունքի հետագա խախտումների։