Քանյե Ուեսթը X սոցիալական ցանցում նշել է երեք պատճառ, թե ինչու իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ Super Bowl-ի ընթացքում։ Նրա խոսքով՝ պատճառներից են նախկինում Ջորջ Բուշի մասին հրապարակային արված քննադատությունները, երբ ինքը մեղադրել էր Բուշին սևամորթներին չաջակցելու մեջ, հաջորդը իր «Make America Great Again» գլխարկը և իհարկե Թեյլոր Սվիֆթի հետ ունեցած կոնֆլիկտը։ Այս մասին գրում է ENews-ը։
Երգիչ-ռեփերի և Սվիֆթի հակասությունները սկսվել էին դեռ 2009 թվականին MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ուեսթը խոսափողը խլեց Սվիֆթի ձեռքից՝ հայտարարելով, թե Բեյոնսեն ավելի է արժանի մրցանակին։
Հետագայում մեկ այլ գրառմամբ Քանյեն խոստովանել էր, որ այս ամբողջ ընթացքում պարզապես փորձել էր գայթակղել Թեյլորին։