Ռուսաստանում 16-ամյա տղան քիչ էր մնում՝ կորցներ տեսողությունը՝ լինզաների ոչ պատշաճ օգտագործման հետևանքով։ Երեք ամիս շարունակ նա չի հանել ամենօրյա լինզաները, ինչի պատճառով սկսել է զգալ ցավ, կարմրություն, արցունքաբերություն և տեսողության վատացում։Այս մասին գրում է Life-ը։
Տղան շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա տեսողությունը։ Ներկայումս նա ապաքինման փուլում է և առնվազն վեց ամիս չի կարողանա օգտագործել լինզաներ։