Լավրովը շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին ծննդյան առթիվ
copy image url

Լավրովը շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին ծննդյան առթիվ

Ավելին 1 շաբաթ առաջ - 15:50 06-04-2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հոբելյանի առթիվ՝ նրան անվանելով ամենահեղինակավոր հայրենական լրագրողը:

Նախարարը նշել է, որ Սիմոնյանին բնորոշ էրուդիցիան, պրոֆեսիոնալիզմը, գործի նկատմամբ բարեխիղճ մոտեցումը արժանացել են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բազմամիլիոնանոց լսարանի հարգանքին:

«Գնահատում ենք Ձեր ջանքերը՝ ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և միջազգային նշանակալի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը»,- հավելել է Լավրովը:

Մարգարիտա Սիմոնյանին 45-ամյակի առթիվ շնորհավորել է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ու նրան պարգևատրել արքայադուստր Օլգայի շքանշանով։