Իլոն Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը ըստ Forbes-ի՝ 342 միլիարդ դոլար կապիտալով, որը 75%-ով ավելացել է։ Այս մասին գրում է Forbes-ը։
Մարկ Ցուկերբերգը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 216 միլիարդ դոլարով։
Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է՝ 215 միլիարդ դոլարով։
Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է՝ Oracle ընկերության համահիմնադիրը, իսկ հինգերորդ տեղում Բեռնար Առնոն է՝ Moet Hennessy — Louis Vuitton ընկերության սեփականատերը, ով անցած տարի գլխավորում էր ցուցակը։