Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանք արդյունքների, հետընտրական հնարավոր զարգացումների, Մարտուն Գրիգորյանի լռության, 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների, դրանց միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունների, Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Գյումրիում «նախկինները» հաղթել են Նիկոլ Փաշինյանին։ «Երբ որ նայում ենք տեսնում ենք, որ Գյումրի քաղաքում առնվազն 3 խոշոր ընտրազանգված կա՝ գործող վարչապետ, երկրորդ նախագահ և երրորդ նախագահ, ինչը նշանակում է, որ այն «ներկա-նախկինների» այս կառուցվածքը տապալվում և վարչապետի՝ նախկինների դեմ ուղղված քննադատությունն էլ չի աշխատում, նրանք վերականգնել են իրենց ազդեցությունը։ Եթե պայմանական ասենք, այո՛, Գյումրիում նախկինները հաղթել են Նիկոլ Փաշինյանին, նրանq հաղթել են։ Սա ցույց է տալիս, որ «նախկին-ներկա» այս բանախոսությունը, այս դիլեման էլ արդյունք չի տալիս»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ «նախկինների» վրա բարդելու քաղաքականությունն այլևս չի աշխատում։
Քաղտեխնոլոգը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Գյումրին ու Փարաքարը մերժեցին «իրական Հայաստան»-ի օրակարգը։
Մանրամասները՝ հարցազրուցում.