Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել, հաղթել ինչ գնով էլ լինի․ Նաիրի Հոխիկյան
copy image url

Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել, հաղթել ինչ գնով էլ լինի․ Նաիրի Հոխիկյան

Ներքին 3 տարի առաջ - 23:34 23-10-2021

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաճախ ինձ մարդիկ հարցնում են՝ չե՞ս հոգնում անընդհատ ու ամենատարբեր ճակատներով պայքարելուց։ Հենց այդպիսի դեպքերում եմ ես մեջբերում Նժդեհի խոսքերը՝ հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել, հաղթել ինչ գնով էլ լինի․․․

Ես հաղթել եմ պարբերաբար ու շարունակում եմ հաղթել։ Իմ թշնամիները նրանք են, ովքեր սպառնում են հայոց պետականությանը և իմ հայրենակիցների կյանքին։ Հետևաբար ես պարտավոր եմ հաղթել թշնամուն՝ ինչ գնով էլ լինի։

Եվ ես կհաղթեմ, քանի որ որոշել եմ հաղթել։ Ես գիտեմ, որ իմ կողքին տասնյակ հազարավոր հայեր կան, մարդիկ, որոնք նույնկերպ հաղթելու ոգի ունեն, հետևաբար մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կհասնենք թունելի ծայրին ու արևը կբերենք մեր հայրենիքին։

Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել, հաղթել ինչ գնով էլ լինի․․․»։