Օրակարգ․ Ընդդիմադիր թևերի լարվածությունը սրվել է, քանի որ իշխանության համար իրական պայքար է սկսվել․ Վիգեն Հակոբյան

Օրակարգ Արտաքին Ներքին 1 շաբաթ առաջ - 20:00 09-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների, հետընտրական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր թևերի միջև լարվածության աճի, 2026–ին սպասվող համապետական ընտրությունների ու դրանց ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վիգեն Հակոբյանը կարծում է՝ ընդդիմադիր թևերի միջև լարվածությունը սրվել է, քանի որ իշխանության համար իրական պայքար է սկսվել։ «Բոլոր մասնակիցները քաղաքական պրոցեսների՝ երկրի ներսում, այդ թվում ընդդիմադիր դաշտում, սկսում են հասկանալ, որ սա իրականում պատուհան է՝ իշխանափոխության համար։ Եվ իրական պայքար է գնում արդեն ոչ թե ընդդիմության լիդեր լինելու համար, այլ իշխանություն դառնալու համար։ Այդ իսկ պատճառով ամեն ինչ հիպեր սրվում է, եթե կային ինչ-որ հարցեր, որոնք չէին բացահայտվել, չէին պարզաբանվել չգիտեմ այս 7 տարվա ընթացքում, կամ ինչպես պարզվում է շատ ավելի վաղ՝ 2008-2018 թվականներին, ապա հիմա այդ բոլոր հարցերը՝ առաջիկա էլեկտորալ պրոցեսներից առաջ դրվում են սեղանին։ Այսինքն՝ իրական պայքարն արդեն գնում է իշխանության համար, այլ ոչ թե լիդեր լինելու համար»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը նկատում է՝ իշխանափոխության պատուհան է բացվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը մնացել է զրկվել է իր տերերից։


Մանրամասները՝ տեսանյութում․