Բնակարան, թանկարժեք գնում, 1,8 մլն անկանխիկ, 8,2 մլն եկամուտ․ Թագուհի Ղազարյանի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 19:52 31-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի 2023 թվականի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Թագուհի Ղազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որն նա գնել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Ղազարյանը «Արմ կոնստրակտ» ՍՊԸ-ում ունեցել է 7 մլն 425․000 դրամ փոխառություն՝ 13 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 297․184, տարեվերջին՝ 1 մլն 895․302 դրամ։ Կանխիկ միջոցները վերջինս չի հայտարարագրել։

Թագուհի Ղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 265․730, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 750 հազար դրամ։

Բացի այդ, նա տարվա ընթացքում 2 մլն դրամը գերազանցող՝ 2․750․000 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չբացահայտելով այն։

Մանրամասները՝ տեսանյութում: