Եթե թատրոնի օրվա փոխարեն լիներ կազինոների կամ սաունաների օր, երևի կշնորհավորեին․ հարցում

Նրանց կարծիքով 3 շաբաթ առաջ - 22:30 29-03-2025
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն էր: Այդ առիթով հայ դերասանները սոցցանցերի իրենց էջերում հրապարակումներ են արել՝ շնորհավորելով միմյանց:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ չի հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Նշենք նաև, որ այլ պաշտոնյաների կողմից ևս շնորհավորական ուղերձ գտնել մեզ չհաջողվեց։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․

«Ինչո՞ւ ոչ մի պաշտոնյա շնորհավորական ուղերձ չի հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ պաշտոնյաներն արվեստ չեն սիրում։

«Հայաստանը միշտ հպարտացել է թատրոնով, երևի իրենց համար ավելի կարևոր են ուրիշ հարցերը»,-ասաց քաղաքացիներից մեկը։

«Թատրոն չեն հարգում, կյանքում թատրոն չեն գնացել, դրա համար էլ չեն շնորհավորել։ Եթե կազինոների կամ սաունաների օր լիներ, երևի կշնորհավորեին»,-նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի