Այսօր տեղի կունենա 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը
copy image url

Այսօր տեղի կունենա 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումը

Ավելին 3 շաբաթ առաջ - 12:44 29-03-2025
Մարտի 29-ին տեղի կունենա ընթացիկ տարում Արեգակի առաջին մասնակի խավարումը, հայտնում է iz.ru-ն:

Արեգակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջև՝ ամբողջությամբ կամ մասամբ ծածկելով երկնային մարմինը: Ընդհանուր առմամբ, կա երեք տեսակի խավարում՝ մասնակի, երբ Արևը ամբողջությամբ չի խավարում, ամբողջական և օղակաձև. վերջինի դեպքում Արեգակի սկավառակը փակվում է միայն կենտրոնում՝ շուրջը ձևավորելով լույսի օղակ:

Այսօրվա խավարումը կլինի մասնակի և կսկսվի Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական գոտում Երևանի ժամանակով 12:52-ին։

Աստիճանաբար մասնակի խավարման տեսանելիության տարածքը կընդլայնվի դեպի հյուսիս և արևելք՝ հնարավոր դարձնելով այն դիտարկել երկրագնդի գրեթե ցանկացած կետից։