Жизнь невозможно повернуть назад․ Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում երգում է

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 15:30 27-03-2025
Միայն Վիլեն Գաբրիելյանի, Արման Եղոյանի և Բաբկեն Թունյանի ելույթները բավարար էին, որ հիմա դատախազը հելնի, եզրափակիչ ելույթում ասի՝ հետ եմ կանչում միջնորդությունը: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մարդիկ ասում են, այս ի՞նչ եք անում, այ, ախպեր, գոնե խարդախության հոդված դրեք։ Այդ մարդը ի՞նչ լծակ ունի, որ կաշառք վերցնի։

Իսկ մնացածը, ինչքան էլ պարոն Կոնջորյանը ճամարտակի, աշխարհի բոլոր անեծքները թող թափվեն իմ գլխին, իմ ընտանիքի գլխին, եթե վարչապետը չի հրահանգել, ի՞նչ եք եկել կապիկություններին անում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցում լիներ, տրամաբանական կլիներ, որ պատգամավորները ձեզ անձեռնմխելիությունից զրկելու թեզը առաջ տանեին, ոչ թե բաց հարցերի վրա ուշադրություն հրավիրեին, Աղազարյանը նկատեց. «Սա բացատրում է նրանով, որ ես տաշեղ չեմ։ Մարդիկ կան, որ ինձ հարգում են և ընդունում են»:

Հարցին՝ հոգեպես պատրա՞ստ է կալանավորման, եւ պատրա՞ստ է ԱԺ չգալուն, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Պատրաստ լինեմ, չլինեմ, այդպես է: Այ, ԱԺ շենք չգալը դժվար է, սիրում եմ էս շենքը»:

Լրագրողների հարցին՝ «երբ որ դուք ավտորիտարիզմի դեմ պայքարող էիք, երբ որ լրագրողների համար միջանցքներ էին փակվում, որ ՔՊ-ական պատգամավորներիդ հասանելիություն չունենայինք և անհարմար հարցեր չտայինք, այդ ժամանակ պետք է կանգնեիք ու քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումը», Աղազարյանը ռուսական երգից մեջբերումով արձագանքեց.
«Жизнь невозможно повернуть назад, И время ни на миг не остановишь».