Ընդդիմադիր թեկնածուների շտաբների խուզարկությունը քաղաքական հետապնդում է. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Նարեկ Միրզոյանը։
Նրա խոսքով այս շոուները կազմակերպված են իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները հատուկ գործողություններ են իրականացնում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների շտաբերում։