Մենք այս քայլը գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ, դատապարտում ենք այս գործողությունները, այս խայտառակ գործողությունները։ Այս մասին այսօր րագրողների հետ զրույցում աասաց Անդրանիկ Թևանյանը։
«Քիչ առաջ տեղեկացաք, որ անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, ընդ որում հասկանալի չէ, թե հատկապես ինչի են Երևան տարել, այստեղ ինչ-որ բան չենք կարող պարզել, այս պահին դուք հիմա տեսնում եք, որ այսպես կոչված քննչական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մեր գրասենյակի կազմակերպչական մասում ներգրավված աշխատակից Արա Ոսկանյանի հետ և մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում և խոչընդոտում հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ։ Գյումրեցիներին ես կխնդրեի և կոչ կանեի իրենց պատասխանը ուղղակի այս ամեն ինչին տալ ներկա գտնելով մեր հանրահավաքին և շատ կոնկրետ արձագանքելով այս խայտառակությանը, որ հիմա մենք տեսնում ենք»,- նշեց նաա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ աառավոտից իրավապահները «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում գործողություններ են իրականցնում։