Ինքը պարտքով գումարներ ա տվել մի քանի անգամ, վերադարձրել եմ. Աղազարյան

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 16:25 26-03-2025
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ այս 2 դրվագով Աղազարյանը որևէ մեկից կաշառք պահանջե՞լ է, ստացե՞լ է։

Աղազարյանն ասաց հետևյալը․ «Մանր եղջերավոր անասունների հետ կապված, երբ որ ես ներկայացրի իմ 1-2 հանդիպումները, այդտեղ իմ հավանական օգնության համար ինձ գումար չի առաջարկվել, և հետևաբար չի եղել այդպիսի խոսակցություն։

Իսկ ինչ վերաբերում է 23,000 դոլարի ենթադրյալ կաշառքով գործին, ես ասում եմ նորից, որ այդտեղ մենք ունենալով, այսպես կոչված, բարեկամական հարաբերություններ, ինքը, իմանալով, որ ես մի քիչ դժվարություններ ունեմ, բնակարանը պիտի վերանորոգենք, օգնել ա, պարտքով գումարներ ա տվել մի քանի անգամ, հետ եմ վերադարձրել»։