Ֆուտբոլային ակումբը 30,000 դոլար է վճարել՝ մանկական խզբզոցի համար
copy image url

Ֆուտբոլային ակումբը 30,000 դոլար է վճարել՝ մանկական խզբզոցի համար

Ավելին 3 շաբաթ առաջ - 15:43 26-03-2025
Շվեյցարիայի FC Tössfeld ֆուտբոլային ակումբը որոշել է զարդարել իր հանդերձարանի հարակից տարածքը և այդ նպատակով 30.000 դոլարի դիմաց վարձել ժամանակակից արվեստագետներ Մորին և Ստեֆանի Քեյգիներին։

Արվեստագետները ստեղծել են «Circuit Flow» անվամբ աշխատանքը, որը խորհրդանշում է թիմային ոգին և սպորտային էներգիան։ Սակայն այս նորարարական գաղափարը չի ստացել միանշանակ դրական արձագանք։
Որոշ մարդիկ այն համարում են արվեստի հետաքրքիր դրսևորում։ Մյուսները խստորեն քննադատում են՝ այն անվանելով մանկական խզբզոց, որը վատ տեսք ունի և համարժեք չէ ծախսված գումարին։



Քննադատությունների պատճառով քաղաքի իշխանությունները որոշել են արվեստի գործին մեկ տարի ժամանակ տալ, որպեսզի հանրային կարծիքը հստակեցվի։

Եթե դժգոհությունները շարունակվեն, հնարավոր է, որ աշխատանքը հեռացնեն կամ փոփոխեն։ Սակայն, եթե այն ընդունելի դառնա, ապա կմնա ակումբի պատերին։