Բալի այցելող զբոսաշրջիկները պետք է հատուկ տուրք վճարեն․ Antara
copy image url

Բալի այցելող զբոսաշրջիկները պետք է հատուկ տուրք վճարեն․ Antara

Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 09:39 26-03-2025
Բալիում զբոսաշրջիկների համար նոր կանոններ են սահմանվել, իշխանությունները հրահանգել են զբոսաշրջիկներին պահպանել տեղական ավանդույթները, հասարակական վայրերում կրել համեստ հագուստ և չթափել աղբ: Այս մասին գրում է Antara-ն։

Բացի այդ, այժմ Բալի այցելող զբոսաշրջիկները պետք է վճարեն 10 դոլար հատուկ տուրք՝ կղզում գտնվելու համար։ Տուրքը վճարվում է մեկ անգամ՝ կղզի մուտք գործելու պահին։

Այս գումարը նախատեսված է Բալիի շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության և ենթակառուցվածքների պահպանման համար։