Նոր դեղամիջոցը կարող է վերականգնել շարժունակությունը ինսուլտից հետո․ New Atlas
copy image url

Նոր դեղամիջոցը կարող է վերականգնել շարժունակությունը ինսուլտից հետո․ New Atlas

Մամուլ Արտաքին 4 շաբաթ առաջ - 12:25 22-03-2025
Ամերիկացի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց՝ DDL-920, որը կարող է վերականգնել ուղեղի աշխատանքը և շարժունակությունը ինսուլտից հետո՝ առանց երկարատև ֆիզիոթերապիայի։

Այս մասին գրում է New Atlas-ը։

Դեղը վերականգնում է նեյրոնների կապերը և ուղեղի ռիթմերը՝ օգնելով վերահսկել շարժումները։ Այն արդեն հաջողությամբ փորձարկվել է մկների վրա, իսկ շուտով կմեկնարկեն փորձերը մարդկանց վրա։ Սա առաջին դեղամիջոցն է, որը կարող է փոխարինել ինսուլտից հետո անհրաժեշտ ինտենսիվ վերականգնողական բուժումը։