Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Օլեգ Գրիշինը պատմել է, որ COVID-19-ից հետո հոտառությունը վերականգնելու համար կարող է դեղորայքային բուժում պահանջվել և հատուկ վարժանքներ: Այս մասին հայտնում է «Գիտությունը Սիբիրում» պարբերականը:
Ըստ Գրիշինի՝ դեպքերի 85% -ում կորոնավիրուսը հանգեցնում է հոտառության ընկալիչների վնասմանը բոլոր հիվանդների մոտ, իսկ ծանր հիվանդների մոտ 95% -ի դեպքում: Հոտերի և համերի ընկալման բացակայությունը սովորաբար տևում է մի քանի օրից մինչև երեք ամիս:Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդների մեծ մասի մոտ առաջանում է հիպոսմիա`հոտառության թուլացում: Այն կարող է տևել ամիսներ և հայտնաբերվում է տարբեր ինտենսիվության հոտերով փորձարկումների միջոցով:
«Եթե հոտառությունը երեք -չորս շաբաթվա ընթացքում ինքնուրույն չի վերականգնվում, անհրաժեշտ է մասնագիտացված վերականգնողական կուրս, որը ներառում է նյարդային բջիջների գործառույթը վերականգնող նոոտրոպ դեղամիջոցների օգտագործումը, ինչպես նաև հոտառությունը վերականգնելու հատուկ վարժություններ՝ զգայական հիշողությունը ակտիվացնելու միջոցով», - բացատրել է Գրիշինը: