Տեխասում հիվանդանոցի 53-ամյա դռնապանը տարիներ շարունակ գաղտնի կերպով միզել է աշխատակիցների ջրի սարքերի և անձնական շշերի մեջ։
Այս մասին գրում է The New York Post-ը։
Մի կին աշխատակից նկատել է, որ ջուրը տհաճ հոտ և համ ունի։Կինը տեղադրել է թաքնված տեսախցիկ և տեսագրել, թե ինչպես է դռնապանը իրականացնում այդ ամենը։
Նրան ձերբակալել են։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մի քանի աշխատակիցներ վարակվել են սեռավարակներով, այդ թվում՝ հերպեսով և խլամիդիոզով։