Աշխարհի ամենաթանկ շունը՝ Կադաբոմբը, վաճառվել է 5,7 միլիոն դոլարով։ Կադաբոմբ Օկամին եզակի հիբրիդ է՝ գայլի և կովկասյան հովվաշան խառնածին։ 8 ամսական շունը ծնվել է ԱՄՆ-ում, կշռում է շուրջ 75 կգ, իսկ հասակը՝ 76 սմ։
Այս մասին գրում է The New York Post-ը։
Նրա նոր տերը խնամում է ավելի քան 150 տեսակի շուն։ Չնայած արդեն 10 տարի շներ չի բազմացնում, շարունակում է ցուցադրել դրանք և գումար վաստակում՝ ստանալով մինչև 2800 դոլար կես ժամի, կամ 11 700 դոլար՝ հինգ ժամի համար։