Ռուսաստանում առաջարկ է արվել արգելել երեխաներին չիպս վաճառել։ Այս մասին գրում է Lenta-ն։
Առաջարկի ընդունումից հետո երեխաները այլևս չեն կարողանա ուղղակի գնալ խանութ և չիպս գնել, այլ միայն մեծահասակները կկարողանան գնել՝ այն էլ անձնագիրը ցույց տալով։
Բացի այդ, նախաձեռնության հեղինակները ցանկանում են չիպսերի վրա ակցիզ դնել՝ հատուկ հարկ, որը հիմնականում դնում են վնասակար ապրանքների վրա (օրինակ՝ ծխախոտ, ալկոհոլ)։ Սա նշանակում է, որ չիպսը կթանկանա մոտ 20%-ով։
Ըստ իշխանությունների՝ պատճառն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պետք է սահմանափակել կամ արգելել տրանսճարպերով հարուստ սնունդը, ինչը վնասակար ճարպ է, որը բավականին շատ է չիպսերի մեջ։