Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ապօրինի կերպով Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը կամ օրինականացնեն իրենց իրավական կարգավիճակը։ Այս մասին գրում է RIA-ն։
Հրամանագրի տեքստում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չունեն ՌԴ-ում գտնվելու (բնակության) օրինական հիմքեր, պարտավոր են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը կամավոր լքել Ռուսաստանի Դաշնությունը կամ կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը Ռուսաստանի Դաշնությունում»:
Ռուսաստանի Դաշնությունում փետրվարից գործում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Նման անձինք պետք է օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 30-ը։ Այսպիսով, Ուկրաինայի քաղաքացիները լրացուցիչ ժամանակ են ստացել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գտնվելն օրինականացնելու համար։